▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը

Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ինչպես գրում է «Հրապարակ»-ը, այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը` հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաևւ Լիլիթ Գալստյանի` քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»: Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее