Հաղորդագրությունն, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:
Ըստ հաղորդագրության, որ ստացվել էր 168.am-ի էլեկտրոնային փոստին Եփրեմ Վերդյան անունով գրանցված էլհասցեից (epremver@rambler.ru),
հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:
168.am-ը աղմկահարույց հաղորդագրության առնչությամբ մեկնաբանություն է խնդրել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից:
Հարցին, թե՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, և ճի՞շտ է արդյոք, որ այդ «ստվերային կառավարության» կազմի ցուցակը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Նման ցուցակ գոյություն չունի, դա ինչ-որ մեկի ստեղծագործությունն է, որը չեմ ցանկանում մեկնաբանել»: