▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Жанна пожени» հաղորդումը ռուսների համար Երևանում հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել

«Жанна пожени» հեռուստահաղորդումն այս անգամ եղել է Հայաստանում և ռուսների համար կազմակերպել է հայկական ավանդական հարսանիք: Նախագծի հաղորդավարուհին Ժաննա Բադոևան է դարձել, ով հայտնի է «Орел и Решка» նախագծից:

Իրինա և Սիմյոն Մաինսկիների՝ հայկական ավանդույթներով հարսանիքը հեռարձակվել է շաբաթ օրը:

Նշենք, որ «Жанна пожени» հեռուստահաղորդումը օգնում է սիրահարներին կազմակերպել իրեց երազանքի հարսանիքը: Զույգը կարող է ընտրել ցանկացած քաղաք, որտեղ պիտի տեղի ունենա հարսանիքը, իսկ Ժաննան օգնում է կազմակերպել հարսանիքը տեղի սովորույթների համաձայն:Բոլոր ծախսերը հոգում են հաղորդման կազմակերպիչները: Դրա դիմաց զույգը պետք է կատարի այն առաջադրանքը, որը նրանց կտա Ժաննան: Չնայած զույգն ուզում էր մեկնել Իսրայել, սակայն նրանց բաժին է ընկել Երևանը: Զույգը հայտնել է, որ որ արդեն 7 տարի է , ինչ ամուսնացած է, սակայն իրենք հարսանիք չեն ունեցել: Ժաննան նրանց համար մի քանի փորձություններ է կազմակերպել:

Հաղորդման սկզբում Իրինան և Սիմյոնը բաժանվել են: 3 օր նրանք ապրել են առանձին և կատարել են հաղորդավարուհու առաջադրանքները: Մի քանի օրվա ընթացքում երիտասարդները պետք է ամեն ինչ նախապատրաստեին հարսանիքի համար: Նորապսակները հարսանիքի ժամանակ կրել են հայկական ավանդական տարազներ: Նրանք նաև միմյանց համար էին առաջադրանքներ պատրաստել. Սիմյոնը ցանկացել էր, որ Իրինան գորգ գործել սովորի, իսկ իր հերթին Իրինան ցանկացել էր, որ Սիմյոնը բարձր ժայռ մագլցի: Պսակադրությունից հետո նորապսակներին սպասվում էր տոնական հյուրասիրություն: Հաղորդման վերջում ռուսները որպես նվեր կատարել են ռեփ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее