▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեի քույրը հերքել է երգչուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը

 

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում լուրեր էին հայտնվել այն մասին, որ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ տեղեկությունների՝ այս մասին լրագրողներին հայտնել էր հենց երգչուհու հայրը, ով մասնավորապես նշել էր.

«Մեզ մոտ ամեն ինչ վատ է: Դստերս առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս պահին ինձ շատ դժվար է որևէ բան ասել: Ժաննան իրեն շատ վատ է զգում»,- պատմել էր Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսևիչը:

Տեղեկացնենք սակայն, որ ռուսական ԶԼՄ-երից մեկը կապ է հաստատել նաև Ֆրիսկեի քրոջ հետ, ով իր հերթին հերքել է այդ տեղեկատվությունը՝ ասելով.

«Այդ ամենը սուտ է, ոչ ոք չի զանգահարել հորս: Այս պահին նա գտնվում է Արաբական Էմիրություններում: Ժաննայի առողջական վիճակը կայուն է, ոչ մի վատթարացման մասին խոսք գնալ չի կարող»,- պատմել է Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее