«Ժամեր անց իմ նկարված վայրում թշնամու ղեկավարն էր կնոջ հետ նկարվում». Գագիկ Հարությունյան
Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերձորում ապրածս վերջին լուսաբացը դաջվել է հիշողությանս մեջ։
Վերջին օրն էր, Աղավնոյից վերջին հայը դուրս գալուց հետո գնացի Բերձոր։
Տեղանքում մի քանի ռուս էին մնացել, մի քանի հայ ոստիկան, թուրքական ԱԻՆ-ն ու ես։
Բուն քաղաքը դատարկ էր, որտեղ թափառում էին ուրվականները, ես ու մի շուն։ Փաստավավերագրեցի դատարկ քաղաքը։
Բերձորի ու Աղավնոյի եկեղեցիներն առանց զանգերի ու առանց խաչերի էին, իսկ խաչքարերի միայն պատվանդաններն էին մնացել ապամոնտաժելուց հետո։
Ծանր էր...
Էդ օրը որոշեցի էլ չկորցնել ու մզկիթի վերածվելու ստիպված եկեղեցիներին խոստացա կրկին վերադառնալ...
Իսկ ժամեր անց արդեն իմ նկարված վայրում թշնամու ղեկավարն էր կնոջ հետ նկարվում։
Բարի գիշեր»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet