▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է… Կարեն Կարապետյան

 

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից աջակցության վերաբերյալ հանձնարարական տվեց:

 

«Բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսական գերակա ոլորտներում պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրության մասին: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն, մասնավորապես, առաջարկում ենք այդ ոլորտներում մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականություն»:

Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ` ըստ գերակա ոլորտների:

«Կարծում եմ` կարևոր գործընթաց ենք սկսում, երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել. մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ: Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի մյուս հանձնարարականները՝ստորև տեսանյութերում

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее