▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին առնչվել եմ այդ գործին. Նիկոլ Փաշինյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին

 

Հայաստանի օրենսդրության համաձայն գործերը վերաբացելու համար պետք է լինի նոր ի հայտ եկած հանգամանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կվերաբացվի «Հոկտեմբերի 27»-ի գործը:

Նրա խոսքով, այդ հարցովտուժողների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները ավելի շատ ասելիք կունենան, որովհետեւ իրենք են գործի մանրամասներին ծանոթ: Փաշինյանը նկատեց, որ ժամանակին որպես լրագրող առնչվել է այդ գործին, բայց տվյալ դեպքում, հենց տուժողների իրավահաջորդները պետք է ասելիք ունենա:

 

 

Հարցին, թե իր կարծիքով «Հոկտեմբերի 27»-ի թիկունքում արտաքի՞ն ուժեր էին, թե  ներքին, նա պատասխանեց. «Ես այսօրվա իմ կարգավիճակում չեմ կարծում, որ ճիշտ է որեւէ մեկնաբանություն անեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее