«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ որոշիչ «ճակատամարտից» առաջ, իշխանությունները վերջին պատրաստությունները պետք է տեսնեն։ Ինչպես հայտնի է՝ պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 552 հազար։ Իսկ սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար իշխանությունները պետք է ապահովեն առնվազն 640 հազար այո։
Ոչ-ի կողմնակիցները, բնականաբար, չպետք է թույլ տան, որ դա տեղի ունենա։ Մյուս տարբերակով էլ ոչ-ի կողմնակիցները պետք է կարողանան այնպես անել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ ձայների թիվը ավելի մեծ լինի, քան կողմերի թիվը։ Իհարկե, արդեն հայտնի է, որ իշխանությունները հիմնական շեշտը դնելու են գյուղական համայնքների վրա, ինչպես 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի արդյունքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում