Life.panorama.am-ը գրում է. Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշում է ծննդյան 42-ամյակը: Կայքը զրուցել է Արմենի հետ:
- Արմեն, արդեն 42. տարիների քանակը որեւէ տրամադրություն փոխո՞ւմ է:
- Այո, արդեն 42: Ինձ համար ոչ մի փոփոխություն չկա, նույնիսկ կարող եմ ասել, որ նոր տարիքում էներգիաս ավելի է շատացել:
-Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, իր գույներն ու նպատակները: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքի այս փուլը:
- Կյանքիս այս փուլն ինձ համար երկրորդ կայացման շրջան է, երբ արդեն ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլ նաեւ երեխաներիս ապագայի, քանի որ նրանք արդեն բավականին մեծ են:
-Թվարկեք Ձեր կողմերն ու թերացումները:
-Մատնանշել կոնկրետ լավ կամ վատ կողմեր կդժվարանամ: Ուղղակի վստահ կարող եմ ասել, որ չկա տարիք, երբ մարդ սովորելու բան չունենա: Ես դեռ շարունակում եմ սովորել, եւ համոզված եմ, որ այդ գիտակցումը դեռ երկար կունենամ:
- Հավատո՞ւմ եք ճակատագրին:
-Ես հավատում եմ ճակատագրին: Իմ կյանքի ճակատագրական կետն իմ ամուսնությունն էր, որն ամբողջությամբ փոխեց կյանքս:
-Այսօր հաստատ շատ շնորհավորանքներ կլսեք, ո՞ւմ շնորհավորանքն ու բարեմաղթանքնեք ամենաշատը կարեւորում:
-Ինձ համար ամենակարեւորը երեխաներիս շնորհավորանքն է: Նրանք հատուկ պատրաստվել էին եւ առաջինն ինձ շնորհավորեցին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում