▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։

Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով:

Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի խոսքեր հնչեցրեց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հասցեին։ Մեկ օր անց ուժայինները նրան ձերբակալեցին, իսկ դատարանը տնային կալանքի ենթարկեց Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառեց:

ՔՊ-ականները ու հատկապես քաղաքապետարանում աշխատող ՔՊ-ականները դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքը հարցրեց կատարվածի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու իրավական ուժ կիրառվեց գովեստի արժանացած թաղապետի նկատմամբ և արդյոք այդ քայլով քաղաքական իշխանությունն ինչ-որ բան է փորձում հասկացնել Տիգրան Ավինյանին։

Ստացանք հետևյալ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ. «Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում։

Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը եւ Դավիթ Բալասանյանը, կալանավորվել են մեկ ամսով»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее