«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հարսանիք-քեֆերից աչք չի բացում։ Սեպտեմբերի 26-ին «Գազպրոմ բանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքն էր, հոկտեմբերի 14-ին Կարեն Կարապետյանի որդունը կլինի, իսկ հոկտեմբերի 17-ին Հովիկ Արգամիչի եւ Գագիկ Նիկոլայիչի 2 թոռների՝ Արգամի զավակների կնունքն է։
Խնամիները մտածել են՝ քանի հեռուներից «տուսովկան» եկել է, մեկ էլ իրենց կնունքի համար չգնան-գան։ Արգամի քավորը Սամվել Կարապետյանն է։ Ընդ որում՝ ասում են, եթե եղբայրներից Կարեն Կարապետյանը բավականին չեզոք, երբեմն անգամ քննադատական վերաբերմունք ունի վարչապետի նկատմամբ, ապա Սամվել Կարապետյանն անչափ ջերմ է տրամադրված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում