«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունը շտապում է հնարավորինս շուտ ավարտել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն ու սեպտեմբերին հասնել դրա վերջնական տարբերակով ընդունմանը:
Գլխավոր խնդիրն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարի, մասնավորապես՝ մինչև ձմեռ: Սա այն պատճառով, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերված վարկանիշն ու քաղաքական առումով հասարակության կողմից ստացված լայն աջակցությունն ամրագրվի, և հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասցվի:
Պետք է նշել, սակայն, որ մյուս կողմից ընտրություններն այս տարի անցկացնելու հեռանկարը նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի համար բոլորովին ցանկալի չէ օր օրի կատարվող բացահայտումների ֆոնին: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամեն կերպ հետաձգել ԸՕ ընդունումը:
Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ-ի դեմ հասարակական դժգոհությունները հաշվի առնելով, դժվար չէ ենթադրել, որ օրեցօր նրանք կորցնում են ԱԺ-ում հայտնվելու շանսը»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում: