▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական ջահելների քեֆերի համար գումարի պակասություն չի զգացվում. «Ժողովուրդ»

«Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից մշտապես կարելի է լսել «պետությունն այդքան գումար չունի», «բյուջեի միջոցները սուղ են» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Ամեն անգամ, Երբ լրագրողները կամ ընդդիմադիրները պետական պաշտոնյաներից փորձում են պարզել, թե այս կամ այն սոցիալական ծրագրի համար ինչու է քիչ գումար հատկացվել, հնչում է ավանդական՝ գումար չկա պատասխանը։ Սակայն իշխանական ջահելների քեֆերի, տարատեսակ հավաքների ու համերգների համար գումարի պակասություն չի զգացվում։ Ինչպես հայտնի է՝ իշխանակաև ջահելների ամենամյա հավաքներից մեկը, որն անցկացվում է ամռան ամիսներին՝ հիմնականում օգոստոսին, կոչվում է «Բազե»։ Այս հավաքը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը կրող պետական հիմնադրամը։

 

Այո՛, այո՛, սա պետական հիմնադրամ է, քանի որ ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ՝2001 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ անդամները՝ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ։ Այդ հիմնադրամի ղեկավարն ավանդաբար լինում է իշխանական ջահելներից մեկը։ Մասնավորապես, արդեն մի քանի տարի է՝ այդ գործը վստահված է 41-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանին։ «Ժողովուրդ»–ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այս հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, քանի որ դրանցում նշված չէ, թե այս կազմակերպությունն ինչ աղբյուրներից և որքան է ֆինանսավորվում։ Իսկ պատճառը շատ պարզ է՝ չեն ցանկանում, որ հանրությունն իմանա, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում իշխանական ջահելների «քեֆերի» և տարատեսակ հավաքույթների վրա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее