▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել Իրանի դերն ու հնարավորությունները»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․

«Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։

Թարմացված․ Իսրայելի պաշտպանության բանակը օդից կործանիչներով հարձակվել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են բարձրահարկ շենքերում, հայտնում է Al Jazeera-ն։

Երկու շենքերն էլ, որոնցից մեկը Գազայում հայտնի է` որպես «Պաղեստինյան աշտարակ», ամբողջությամբ ավերվել են։

Ի պատասխան՝ «Ալ-Քասամ» գումարտակների խոսնակ Աբու Ուբայդան սպառնացել է. «Այժմ, երբ օկուպացիոն ուժերը պայթեցրել են Պաղեստինի աշտարակը, Թել Ավիվը պետք է պատրաստվի պատասխան հարվածի»։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆինանսավորմանն աջակցելու մեջ։ Այս մասին ասվում է Թրամփի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Համասի հարձակումն անպատվաբեր արարք է, և Իսրայելն ունի ճնշող ուժով պաշտպանվելու բոլոր իրավունքները: Ցավոք, այս հարձակումներին օգնել են ամերիկյան հարկատուների գումարները, որոնք, ըստ բազմաթիվ տեղեկությունների, փոխանցվել են Բայդենի վարչակազմի կողմից։ «Իմ հսկողության ներքո Աբրահամի համաձայնագիրը լիարժեք խաղաղություն բերեց Մերձավոր Արևելքին, բայց այժմ Բայդենը ոչնչացնում է այն շատ ավելի արագ, քան որևէ մեկը հնարավոր էր համարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում Թրամփը քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման համաձայնագիրը, որով Թեհրանը մոտ 6 միլիարդ դոլար է ստացել իր սառեցված հաշիվներից, որոնք կուտակվել են նավթային եկամուտներից։ Սեպտեմբերի սկզբին Թրամփը ենթադրել էր, որ այդ գումարն Իրանն օգտագործելու է աշխարհի տարբեր մասերում իր հետ կապված խմբերի ֆինանսավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее