▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետությունը» փորձում է Հայաստա՞ն մուտք գործել.«Առավոտ»

«Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կող­մից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամ­ներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

 

Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաս­տանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել, որը «Իսլամական պետության» անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժա­մանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա:

 

Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ, և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին: Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սա­կայն դեռևս պատասխան չենք ստացել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее