▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսահակյանի անվան գրադարանի շենքում կբացվի Կարեն Կարապետյանի հյուրանոցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող շենքի վրա փակցված պաստառը տեղեկացնում է, որ շուտով այդ շենքում բացվելու է Holiday Inn հյուրանոցը:

Մեր տեղեկություններով՝ այդ հյուրանոցը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ուշագրավը, սակայն, այն է, որ պատմամշակութային արժեք ունեցող այդ շենքում երկար տարիներ գործել է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Կարող ենք արձանագրել, որ այս մարդիկ ամեն ինչ անում են արժեքների հեղափոխություն իրականացնելու համար՝ Հայաստանը գիտության եւ կրթության երկրից վերածելով սպասարկուների երկրի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее