▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Դուբցովան ներկայացրել է իրենից 9 տարի փոքր հայ ընկերոջը

Հայտնի 33-ամյա ռուս երգչուհի Իրինա Դուբցովան բացահայտել է իր նոր ընկերոջ անունը: Պարզվում է, որ այժմ երգչուհին սիրային հարաբերությունների մեջ է 24-ամյա Վիտալի Մակարյանի հետ, ով հանրությանն առավել հայտնի է Մարսել անունով՝ «Каникулы в Мексике» հաղորդումից և «Голос» երաժշտական նախագծից:

Նշենք, որ Դուբցովայի երկրպագուներն ամենևին էլ վստահ չեն նրանց հարաբերությունների լրջության հարցում։ Բայց չնայած երկրպագուների անվստահությանը՝ տեղեկացնենք, որ Իրինան արդեն իսկ հասցրել է նոր ընկերոջը ծանոթացնել իր մայրիկի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դուբայում:

Հիշեցնենք, որ մինչ Վիտալի Մակարյանի հետ հարաբերություններ սկսելը, Իրինա Դուբցովան հանդիպում էր հայտնի Dj Լեոնիդ Ռուդենկոյի հետ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее