▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրատես de facto». Ներքին դժգոհություններ ԲՀԿ-ում

ԲՀԿ-ն հետընտրական վիճակներից ոչ մի կերպ դուրս չի գալիս, ներքին «բլթբլթոցներն» էլ մի քանի շերտանի են: «Իրատես de facto» թերթն է գրում եւ հավելում. «Նախ` զգայունները նեղված են նրանից, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոլյայիչը կանչեց իրենցից ոմանց (ասենք` Տոնուսի Աշոտին), ասաց` կարա՞ք մեծամասնականով ձեր տարածքներում թեկնածություն դնեք, հաղթեք ՀՀԿ-ի թեկնածուին, փողը ես կտամ… պարտքով: Հիմա քիչ-քիչ Կոլյայիչը հետ է գանձում պարտվածների գումարները` նրանց ողջ «ինքնությամբ» հանդերձ:

Հաջորդ «բլթոցն» առնչվում է ներքին իրադրությանը. կուսակցությունում շատ են դժգոհությունները, որ Կոլյայիչը էն գլխից էլ գիտեր, թե ինչ է լինելու, ընտրությունների ժամանակ իրենց դատարկ տեղը կռվեցրեց ՀՀԿ-ի հետ, տեղական-մարզային չինովնիկների հետ, ոմանք հայտնվեցին դատ ու դատաստանի առաջ (նկատառվում է առաջին հերթին Վայքի նախկին մարզպետը), իսկ ինքը հիմա ջան-ջիգյար է «նախագահ ջանի» հետ, ճանապարհում-ընդունում է, նստում-վեր կենում հետը, իրենք էլ էսպես` անտեսված:

Երրորդ շերտն էլ դեռ հույսը չի կտրում, որ ֆորս-մաժորի դեպքում ԲՀԿ-ն ու Ծառուկյանն ընդդիմություն կդառնան` թեթեւացնելով իրենց ու ԲՀԿ-ի այսքան անհեթեթ վիճակը»,- գրում է «Իրատես de facto»-ն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее