«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամների շրջանում երեկ իրարանցում էր, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները իրենց նախատեսածից երկար են տեւելու: Ուստի ՀՀԿ-ականները քննարկում էին այսօր՝ ժամը 18.00-ին, քառօրյայի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Քանի որ այդպես էլ չի հաջողվի քննարկումները ավարտել, ուստի ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ուրբաթ եւ շաբաթ օրը եւս կշարունակվեն աշխատանքները. սեպտեմբերի 19-ը հայտարարված է աշխատանքային օր:
Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս քառօրյայի շրջանակներում ավարտեն նոր Սահմանադրության նախագծի քննարկումները: Այդ դեպքում հաջորդ՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք քառօրյայում էլ փաստաթուղթը կդնեն քվեարկության: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ին ասաց, որ արտահերթի վերաբերյալ որոշումն իրենք դեռ չեն կայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում