▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական սեր. 62 տարի անբաժան ապրած ամուսինները մահացել են գրեթե նույն ժամին

62 տարի առաջ Դոն և Մաքսին Սիմփսոնները միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին` պահպանելով այն և մահացան ընդամենը 4 ժամվա տարբերությամբ. գրում է huffingtonpost.com-ը։

Դոնը և Մաքսինը հանդիպել են Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքում, սիրահարվել և ամուսնացել մի քանի տարի անց։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քան 6 տասնամյակ։

«Ամենը, ինչ ցանկանում էր Դոնը, դա լինել իր սիրելի կնոջ հետ։ Նա պաշտում էր իմ տատիկին, սիրեց նրան մինչև կյանքի վերջ»,-պատմել է Մելիսա Սլոանը՝ զույգի թոռնուհին։

Սակայն դժբախտ պատահարի հետևանքով Դոնն ընկնում և կոտրում է ազդրը։ Նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն առողջությունը կտրուկ վատանում է։ Միևնույն ժամանակ, Մաքսինի մոտ, ով պայքարում էր քաղցկեղի դեմ, կրկին հիվանդության սրացում է նկատվում։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նրանց միջև եղած ամուր կապը՝ ընտանիքի անդամները որոշում են տարեց զույգին պառկեցնել նույն սենյակում։ «Տատիկն արթնացավ, տեսավ պապիկին, նրանք ձեռք ձեռքի բռնեցին և գիտեին, որ միասին են»,- պատմել է թոռնուհին։

Մաքսինը մահանում է առաջինը, իսկ 4 ժամ անց մահանում է նաև Դոնը։ «Դա հրաշալի է։ Իսկապես հրաշալի։ Դա իրական սիրո պատմություն էր»,-ասել է թոռնուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее