▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական պատկերը թարսի մեջ է` թարս տպավորությամբ.Զարուհի Փոստանջյան

 

«Բյուջեի կատարողականը քննարկում ենք  գորշ միջավայրում, բայց իրական պատկերը թարսի մեջ է, թարս տպավորությամբ: Չի կարելի, որ քաղաքապետը մի քանի տարում հարստանա, չի կարելի: Դատախազի եղբայրն ասում է՝ ինչ վատ բան է, որ գլխավոր դատախազը զբաղվում է կանաչու մշակմամբ կամ պոմիդորի ... իհարկե չի կարելի, գլխավոր դատախազի ընտանիքը պիտի դրանով չզբաղվի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Փաստանջանը  նշեց, որ այս օրերին դատական համակարգի ապօրինությունների դեմ ընդվզում են փաստաբանները, իսկ քաղաքացիները չգիտեն ինչպես հասնել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը և այդ պատճառով էլ ստիպված են լինում փակել ճանապարհները, իսկ մյուսները  ճամպրուկները հավաքած լքում են հայրենիքը:


Զարուհի Փոստանջյանից հետո ելույթով հանդես եկավ  «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ում կարծիքով բազում խնդիրներ կան, որոնք թվում է, թե վերջ չունեն:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չկա հավատ ներկայի, վաղվա օրվա նկատմամբ, բնակչության ¼-ը  լքում է երկիրը: ՀՀ քաղաքացին 3 պահանջ ունի` անվտանգության, արդարության, աշխատանքի»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա ըստ պատգամավորի, այդտեղ քրեաօլիգարխիկ  տարրերը չպետք է տեղ ունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее