▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իքս-ֆակտոր» նախագծում ծաղրում են Առնո Բաբաջանյանի երգը

Այն, որ անգրագիտությունն ու դատարկությունը վաղուց արդեն հեռուստաեթերում են, դա ոչ մեկին չի զարմացնում, բայց այսօր «Շանթ» հեռուստաընկերության «ԻՔՍ-ՖԱԿՏՈՐ» հաղորդման ժամանակ, մեր ժամանակի հայտնի պրիմիտիվները հանդուրժեցին ծաղրել Առնո Բաբաջանյանի երգն ու կատարողին: Այն, որ այդ պրիմիտիվները անկարող էին որեւէ խորքային պատկերացում ունենալ Բաբաջանյանի արվեստի մասին, դա էլ ինձ ինչ-որ տեղ հասկանալի է, բայց այն, որ երգի ժամանակ այդ հաղորդման ռեժիսորը արդեն հեգնում էր այդ երգը, դա արդեն ահազանգ է բոլորիս: Հայրենակիցներ ջան, մենք որակական լուրջ կորուստ ունենք, դա դեռ ոչինչ: Մեզ եթերից բռնանում են բոլոր տրամաչափի միաբջիջները, որոնց ամենամեծ ձեռքբերումը ինչ-որ օլիգարխի հարսանիքին երգելը կամ կուլիսներից թաքուն նայելն է եղել: Բարկությանս կուլմինացիայի հասավ այն ժամանակ, երբ Անդրեն, իմիջիայլոց մի երգիչ, որը ինչ երգ ուզում ա երգի, վերջացնում է ուրիշ տոնայնության մեջ, ուրեմն այդ հանճարը Բաբաջանյանի երգի որպես լավ կատարում մեջբերեց ինչ-որ էրիկի կատարումը, որը ինտերնետում տեսնելուց հետո երկար ժամանակ աչքիցս ընկել էր նրա կատարած երգը: Բանը հասել է այնտեղ, որ իրենք արդեն ճաշակ են թելադրում մեզ: Այսօր փորձի համար շրջել եմ հայկական բոլոր ալիքները, բոլոր ալիքներում մի պատկառելի մարդ չտեսա եթերում, որից սովորելու բան կլիներ իմ ու մնացած հանդիսատեսի համար: Այս ո՞ւր ենք գնում: Դրանց ձեւավորած սերունդն է, որ իրեն կարող է թույլ տալ նստել տրանսպորտի մեջ այն դեպքում, երբ դիմացը կռացած կանգնած է տարիքով մեծը կամ ծերունին: Այսպես շարունակվելու դեպքում մենք կվերանանք որպես տեսակ ու կլրացնենք անդեմք ու անբովանդակ ցեղերի շարքը:

 

Գրառումը և Տեսանյութը` Արամ Դավթյանի ֆեյսբուքյան էջից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее