Հոկտեմբերի 12-ին «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերված ժայռապատկերների կենտրոնում պատկերված իրը սենսորային հեռախոսի էր նմանվում (iPhone): Գտածոն հանձնվել էր փորձագիտական քննության: Պարզվել է, որ այդ քարը փորագրվել է 1-2 տարի առաջ` ժամանակակից գործիքների միջոցով:
Ընկերությունը խոստանում է նվիրել նոր iPhone 5 հեռախոս ժայռապատկերի հեղինակին, եթե վերջինս ներկայանա և պատմի, թե ինչպես է փորագրել:
Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան «Հեռվից նայող» էջը: