▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինստագրամյան իմ էջը գրոհում են TikTok-ի դեբիլները». Մհեր Բաղդասարյան

Դիտեք նաև՝

«Ինստագրամյան իմ էջը գրոհում են TikTok-ի դեբիլները, շատ կազմակերպված, բայց, իհարկե իրենց բնորոշ ուղեղի սահմանափակ հնարավորություններով ու բովանդակությամբ»,- այս մասին սոցցանցի իր օգտահաշվում ասել է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը:

Նա հավելել է, որ Ինստագրամի իր էջը փակել է, որպեսզի նրանք, ովքեր իրեն չեն հետևում, այլևս չկարողանան մեկնաբանություն թողնել:

Նշենք, որ ավելի վաղ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման  շրջանակներում անդրադարձել էին «Զանգիր ասեմ» հաղորդմանը, որի հյուրն էր բլոգեր Վիլենան։

«Զարմանալի է, որ տիկտոկերշայի ապուշությունները տեղի են ունենում ամենադիտվող հեռուստաալիքի prime time-ում։  Մեղադրում եմ, որ ամենադիտվող շոուներից մեկը 30 րոպե անգրագիտության մասին էր, 30 րոպե այդ աղջիկը չէր կարողանում կարդալ հարց, հայերեն չէր կարողանում կարդալ։

Ի՞նչ է եղել ձեր կյանքում, որ թույլ եք տալիս նման անգրագետը գա եթեր, նպաստում եք այդ մարդու ճանաչմանը, միայն TikTok-ից գիտեին էդ դեբիլին, հիմա գիտեն նաև հեռուստատեսությամբ, էն դեբիլներն էլ, ովքեր չէին հետևում էդ դեբիլին, հիմա ձեր եթերից հետո կգնան դեբիլական ու կհետևեն էդ դեբիլին»,-նշել էր Մհերը:

Սա զայրացրել է հայ տիկտոկերներին, ովքեր շտապել են պատասխանել Մհերին վերջինիս ինստագրամյան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее