▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությունից առաջ կապիտանը երկտող է թողել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին կապիտանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 28-ամյա Հմայակ Հակոբյանը ապրում էր Արարատի մարզի Հնաբերդ համայնքում, ուներ մեկ եղբայր, որը պայմանագրային զինծառայող էր: Ասել է թե, երկու եղբայրներն էլ ծառայում էին Հայոց բանակում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը պատմեց, որ Հմայակ Հակոբյանի նման կապիտաններ շատ քիչ կան, ու այդ դեպքը իրենց համար էլ է զարմանալի.

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախնական վարկածով ինքը ինքնասպան է եղել, բայց երեւի այդպես էլ գնա, քանի որ մեզ լուրեր են հասել, որ նա գրություն է թողել, որ իր այս քայլում ոչ մեկի չմեղադրեն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее