▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանություն գործած բիզնեսմենի գործով նախկին նախարար է հարցաքննվել. «Ժողովուրդ»


«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին .Նոր Հաճընի իր առաձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել։ Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին։

 

Տեղեկացնենք, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել։ Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո։ Իսկ 2008-ի աշնանից մինչև 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան և Դավիթ Սարգսյան։ Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռևս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее