▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած գործարարի տունը քանդվեց, երբ սկսեց կառուցել Ավանի հյուրանոցը. «Հրապարակ»

«Ինքնասպան եղած գործարար Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի մասին շենքերի բնակիչներն ասում են, որ նա «քցող» մարդ չէր, լավ շինարար էր, որակյալ շենքեր էր կառուցում, բայց այն պահին, երբ նա սկսեց կառուցել Ավանի Wyndham Hotel Yerevan անվանմամբ հյուրանոցը, նրա «տունը քանդվեց», նա խրվեց պարտքերի մեջ:

Ասում են, որ երբ շինարարությունը դեռ չէր սկսվել, ինչ-որ մարդիկ Ամիրխանյանին հույսով են արել, նույնիսկ գումարներ ներդրել, սակայն գործի կեսից ներդրողը հրաժարվել է եւ հետ պահանջել իր գումարը:

Շինարարությունը գլուխ բերելու համար Ամիրխանյանին մեծ գումար է անհրաժեշտ եղել, որը նա փորձել է գտնել դեսից-դենից: Սակայն փողերը փոշիացել են, իսկ հյուրանոցի շինարարությունն ավարտին չի հասցվել:

Այդ ժամանակ էլ գործարարը որոշել է գրավադրել Կենտրոնում կառուցված իր մի քանի բազմաբնակարան շենքերը»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее