«Ժողովուրդը» գրում է. «Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Սնանկության գործով կառավարիչը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր ֆինանսական խնդիրների պատճառով: Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով ինքը ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել»:
Ինքնասպան եղած գործարարը նամակ է թողել և նշել՝ ում մեղքով է ծանր կացության մեջ հայտնվել. «Ժողովուրդ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet