Մոսկվայում ինքնասպան է եղել հայտնի 38-ամյա դերասան Ստեփան Մորոզովը: Դերասանն իրեն ցած է նետել իր բնակարանի պատուհանից:
Այդ երեկո Մորոզովի հարևանները նկատել են նրան տուն վերադառնալիս, ինչպես նաև նրանց աչքից չի վրիպել, որ Ստեփանի ձեռքում խմիչքի մի քանի շիշ է եղել: Ըստ վարկածներից մեկի՝ հենց ալկոհոլն էլ Մորոզովին ինքնասպանություն կատարելու դրդող պատճառներից մեկն է եղել: Ոստիկանության կողմից այլ վարկածներ դեռևս առաջ չեն եկել:
Նշենք, որ Ստեփան Մորոզովը ծնվել էր 1977թ-ին, Չելյաբինսկում: Նա առավել հայտնի է «Достоевский», «Пречистенка 2» սերիալներից, «Поп» ֆիլմից: