▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինգա ու Անուշ Արշակյանները բացահայտ ստել են ուղիղ եթերում

Երեկ Արշակյանները հյուրընկալվել էին Պետրոս Ղազարյանին և, անդրադառնալով իրենց կողմից արված սխալ հայտարարություններին, նշել էին, որ լրագրողը աղավաղել է իրենց խոսքը` հոգեկան հիվանդների հանդեպ հակակրանքի մասին: 

Այսօր այդ նույն լրագրողը հրապարակել է ձայնագրությունը (շնորհակալ եմ այդ լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքի համար), որտեղ պարզ հասկացվում է, որ լրագրողը իրականում բառացի ցիտել է Անուշի խոսքերը, որում ասված է. «Այնպես ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այդպես էլ նման երևույթները»:

Ես միշտ էլ գիտեի, որ «աստղերը» իրենց սխալ խոսքերի համար քավության նոխազ են ընտրում հիմնականում լրագրողներին` մոռանալով, որ պրոֆեսիոնալ լրագրողները միշտ ձայնագրում են իրենց հարցազրույցները: 

Այսքանով կարելի է փաստել, որ քույրերը նախ և առաջ բացահայտ ստել են` խաղալով լրագողի անվան հետ, ինչպես նաև կարելի է փաստել, որ նրանք բացահայտ վիրավորում են հասարակության այն խավին, որին վիրավորելու բարոյական իրավունք ոչ ոք չունի:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ


Հիշեցնենք,, որ մայիսի 16-ին, ժամը 17:00-ին, «Ազատություն» TV-ն  ֆեյսբուքյան ասուլիս է կազմակերպել Արշակյան քույրերի հետ. օգտատերերի մի քանի հարցˋ առանց խմբագրման` նաև այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее