Տևական ժամանակ է, ինչ տեղական լրատվամիջոցների մոտ բուռն քննարկման թեմա է դարձել երգչուհի Քեթրին Մանասյանի ելույթը Քոբուլեթի ռեստորաններից մեկում: Թեմայի շուրջ ASEKOSE.am –ի թղթակիցը զրուցեց երգչուհու հետ:
«Ովքեր որ կիսագրագետ են և թույլ են տալիս իրենց իմ մասին մեկնաբանություններ անել, ասեմ, որ ես մասնագիտությամբ երգչուհի եմ և արդեն 16 տարի երգում եմ շատ տարբեր ջազային ակումբներում»:
Երգչուհին նշեց, որ գնացել է այնտեղ հանգստի իր ընկերների հրավերով, որտեղ ընկերներից մեկն էլ բացել էր այդ ռեստորանը: Նրա խոսքով .
«Իմ հանգիստը լրիվ նվեր է եղել իմ ընկերների կողմից, ես էլ, ինչքան քեֆս տվել է, երգել եմ»:
Քեթրինը նշեց, որ չի ուզում պախարակել նրանց, ովքեր հանգստանում են Քոբուլեթում, բայց ինքը հաստատ այդ վայրը չէր ընտրի հանգստի համար, թեև նշեց, որ դրանում ոչ մի ամոթ բան չկա:
«Ես էնտեղ եմ լինում, որտեղ ինձ համար լավ ընկերախումբ կա»:
Իսկ այն հարցին, թե արդյոք կարողացավ բավականաչափ գումար աշխատել, երգչուհին նշեց.
«Ես էնտեղ գնացել եմ զվարճանալու և երբեք իմ ընկերոջից գումար չէի վերցնի»:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան