▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցերին

«Հայաստանը վերջերս խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին կառուցողական մոտեցումից, բայց չնայած դրան՝ նույնիսկ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների այցելությունների ընթացքում մարդիկ են մեռնում տարածաշրջանում: Մասնավորապես վերջին անգամ, երբ համանախագահներն այցելեցին հայ դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին; Ինչպես կարող եք մեկնաբանել իրավիճակը: Մի կողմից կառուցողականություն եք նշում, մյուս կողմից մարդիկ են զոհվում»,- Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել  ադրբեջանցի լրագրողը: Նաև  հարցրել է, թե երբ հայկական զինուժը կլքի իր խոսքով՝ բռնազավթված տարածքները, ապա անդրադարձել է  Հենրիխ Մխիթարյանին. «Նույնիսկ մեր նախարարը պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկավ, որ իր անվտանգությունը կապահովեն, սակայն ձեր ֆուտբոլիստը չայցելեց Բաքու»:

 

 

 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է . «Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել, համացանցում կար տեսանյութ, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկ: Պատկերացրեք, որ տվյալ դեպքում ընդամենը երկրպագուների մասին է խոսքը, եթե նրանք կրում են Մխիթարյանի անունով շապիկ, հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դեպքեր են եղել, որ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու, բայց թույլտվություն չստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դա շատ վատ նշան է, իսկ Հայաստանում նման բան չկա: Վերջերս «Թուրան » գործակալության լրագրողներից մեկն այցելել էր Հայաստան, եւ ես գիտեմ, որ որեւէ խնդիր չի ունեցել, նույնիսկ անվտանգության որեւէ հարց չի բարձրացել»: 

ՀՀ վարչապետի պատասպաններն առավել մանրամասն՝ տեսանյութում՝ վերցված Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее