▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Նատաշա Կորոլյովան որոշեց երգել «Հայաստանի ձայն»-ի մասնակցի հեղինակային երգը

Ելենա Իլանջյանը ծնվել է դաշնակահարի ընտանիքում ու սկսել է երգել դեռ փոքր տարիքից, ավելին` տեսանելի լինելու համար նույնիսկ աթոռի վրա  էր կանգնում: Ծնողները նրան ուղեկցել էին երաժշտական դպրոց, ապա ինքնուրույն գնացել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև երգարվեստը Ելենային իր գիրկն առած հասցրել է տարբեր բեմեր ու երկրներ:

Այժմ Մոսկվայում բնակվող երգչուհին ոչ միայն կատարող, այլև հեղինակային երգերով հանդես եկող անհատ է, ով նաև զուգերգով ներկայանում է Արման Մինասյանի հետ:

-Ըստ քեզ երգչուհին ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ձայնային տվյալներից զատ:

 -Հոգով ու կամքով պետք է ուժեղ լինի, բնականաբար ունենա արտաքին գեղեցիկ տեսք, գրավչություն:

-Տեղյակ եմ, որ սիրում ես մասնակցել մրցույթների, ո՞րն է եղել վերջինը:

-Այո, չեմ խուսափում մրցույթներից, նման տեղերում երգիչը կամ երգչուհին բազմաթիվ փորձությունների է ենթարկվում ու իրենք իրենց համար նոր բացահայտումներ են անում:

-Վերջին երաժշտական մրցույթը որին մասնակցել ես, ո՞րն է եղել:

-«Հայաստանի ձայն» նախագծին եմ մասնակցել, բոլորովին պատահական, քանի որ մինչ այդ ցանկանում էի մասնակցել Ռուսաստանի համանուն նախագծին: Այնպես ստացվեց, որ եկա Երևան ու նախագծում մնացի մինչև եզրափակիչ:

-Ըստ քեզ ինչո՞ւ չհաղթեցիր:

-Որովհետև հանձնախումբն ադպես որոշեց կամ այդպես էր պետք: Բայց չեմ տխրել, ավելին` այդ առիթ դարձավ, որպեսզի վերադառնամ Երևան, կարոտել էի քաղաքն ու հարազատներիս: Ես Մոսկվայում մասնակցել եմ տարբեր մրցույթների ու շահել եմ գլխավոր մրցանակ,  սակայն ի սրտե չեմ ուրախացել, մտածելով թե ավելին էլ ինչ պետք է ունենամ, իսկ եթե չես հասնում, պայքարելու տեղ ես ունենում ու ձգտում ես ուժեղ լինել, ավելի շատ աշխատել:

-Դու հեղինակ-կատարող ես,  ավելի մեծ հաճույք ես ստանում քո երգերը կատարելո՞ւց, թե՞…

-Այդ մրցույթում, որտեղ շահեցի գլխավոր մրցանակ կատարում էի իմ երգը, որն ի դեպ հայալեզու երգ էր, զուգերգ ՝  «Երկու սիրո անուն», մրցույթին մասնակցում էին բազմազգ ներկայացուցիչներ և ուրախալի էր , որ բոլորին դուր էր եկել:

-Գիտենք նաև, որ մասնակցություն եք ունեցել РОССИЯ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ХИТ հաղորդմանը,  որի ընթացքում Նատաշա Կորոլյովան իր երգացանկի համար ընտրել է ձեր Время река հեղինակային երգը:

-Այո, ես հոգուս խորքում հավատում էի, որ երգս դուր կգա այդ նախագծում մասնակից հայտնի աստղերից մեկին, բայց քանի որ մրցակցությունը շատ ուժեղ էր, մի քիչ վախով էի վերաբերվում դրան ու երբ հայտարարվեց իմ անունը շոկի մեջ էի:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

-Նկարահանվելու է նոր տեսահոլովակ իմ կատարմամբ, այնուհետև զուգերգ Արման Մինասյանի հետ, առաջիկայում նորից առիթ կունենանք շփվել հայ հանդիսատեսի հետ:

 

Հեղինակ`  Լ. Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее