▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հաջողվեց Օսկարում հայկական պիցցա հյուրասիրել.մեր հայրենակիցը CNN-ի ուղիղ եթերում պատմում է «առաքման» մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Օսկար 86-րդ մրցանակաբաշխության ընթացքում՝ ուղիղ եթերում, դահլիճում համաշխարհային մեծության աստղերը Լոս Անջելեսում գործող հայկական «Big Mama's & Papa's Pizza» պիցցերիայի արտադրանքն են համտեսել: Այսօր արդեն համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ այս պիցցերիայի սեփականատեր մեր հայրենակից Էդգար Մարտիրոսյանը, ով միաժամանակ Օսկարի բեմում պիցցա էր առաքել աստղերին, հանդես է եկել CNN-ի ուղիղ եթերում: Երիտասարդը նախ համեղ պիցցայով հյուրասիրել է հաղորդավարներին, այնուհետև  պատմել է, որ  Օսկարի բեմում նա հայտնվել է պատահականորեն և մինչև վերջին վայրկյանը չի իմացել այդ մասին: Էդգարի խոսքերով` հանդիսավար Հելլեն Դեջեներեսն ուղղակի իրեն ասել է. «Հետևիր ինձ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее