▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հագուստը «բռնացնել» խոսափողի հետ...Ֆեյսբուքը քննարկում է վարչապետի հագուկապը

Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ ՀՀ վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հագ ու կապը հայտնվել է ֆեյսբուքյան քննարկումների կենտրոնում: 

«Իմ տեսած ոչ թե առաջին վարչապետն, այլ ընդհանրապես ասուլիս տվող առաջին մարդն է, որին հաջողվել է այնպես անել, որ հագուստը խոսափողին բռնի...»,-գրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը:

Լրագրող Կիմա Եղիազարյանն էլ նման կերպ է արձագանքել. «Վարչապետի ժիլետը քեֆս բերեց... Օստապ Իբրահիմովիչի ժիլետը հիշեցի...»:

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր հիշել են ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջը, ով , հիշեցնենք, ըստ տարածված լուսանկարների համադրության, այնպես էր անում, որ  իր հագուստը «բռնի» ծաղիկների հետ: 

Վարչապետի հագուկապի վերաբերյակ մեկնաբանությունից անմասն չի մնացել նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ լուսանկարը տարածելով ու գրելով՝ «Գույնը...Միկրոֆոնն ու հագուստը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее