Խոյ (21.03 – 20.04)
Խոյը կրակի նշան է, ուստի թեժ խնջույքները նրա տարերքն են: Խոյ-տղաները սիրում են, երբ իրենցով հպարտանում են, սակայն նրանք շատ անկայուն են, նրանք սուր զգացողությունների կարիք ունեն: Նման տղայի ընկերուհին պետք է ուժեղ բնավորություն ունենա: Խոյին զարմացնելու համար պետք է ցույց տալ լավագույն հատկանիշները: Կամ էլ ամենատարբեր խոչընդոտներ ստեղծել, որովհետև խոյը սիրում է արգելքներ հաղթահարել. կարելի է անհասանելի աղջկա կերպար ստեղծել: Որքան դժվարամատչելի լինես, այնքան համառորեն է նա փորձելու քեզ գրավել: Միայն թե չափը չանցնես:
Ցուլ(21.04 – 20.05)
Ցուլ-տղաները շատ «ճիշտ» տղաներ են: Երբեք չեն նեղացնի, եթե պետք լինի` կներեն: Բացի այդ` նրանք հյուրասեր են, քնքուշ են ու բարի: Նմանին գրավելու համար պետք է նրա հիմնական թուլության վրա շեշտը դնել` սերը գեղեցիկի նկատմամբ: Ցուլերը շատ են գնահատում գեղարվեստն ու երաժշտությունը: Ինչ-որ բան նկարիր նրա համար, նվագիր, երգիր. Ցուլը կերջանկանա: Իսկ հագուստը պետք է լինի թեթև, քնքուշ և եթերային: Չնայած իրենց «ճշտությանը»` Ցուլերը դեմ չեն ընկղմվել սիրո հորձանուտը: Ուստի եթե ուզում ես` ընկղմվիր նրա հետ, իսկ եթե չէ` զգույշ եղիր, որ վերջում միայնակ չմնաս:
Երկվորյակներ (21.05 – 21.06)
Երկվորյակները հեշտությամբ ընկերանում են և նույնքան հեշտորեն բաժանվում: Երկվորյակին գրավելու համար պետք է միշտ բարձունքում լինել և միշտ ինչ-որ նորություն անել: Նրանք շատ արագ ընտելանում են նրան, ինչ ունեն և սկսում են ձանձրանալ: Իսկ ձանձրույթից սկսում են այս ու այն կողմ նայել, փնտրել, թե որտեղ կարելի է գեղեցիկ աղջիկների հանդիպել: Չի կարելի ասել, որ Երկվորյակը բոլորովին անկայուն է, սակայն նրանք մի փոքր անհանգիստ բնավորություն ունեն: Պետք է հնարամիտ լինել, որպեսզի նա հասցնի միայն քո մասին մտածել:
Խեցգետին (22.06 – 22.07)
Խեցգետինների հիմնական հատկանիշը զգացմունքայնությունն է: Նրանք շատ խոցելի են, ուստի մի անգամ նրանց նեղացնելով կարելի է հավերժ կորցնել նրանց: Խեցգետինները շատ են սիրում ուշադրություն և հաճոյախոսություններ, ուստի պետք է գովաբանել նրանց տաղանդները: Խեցգետին-տղայի համար շատ կարևոր է, որպեսզի կիսես նրա հետաքրքրությունները: Նա սիրում է ձկնորսությո՞ւն: Դու միշտ երազել ես ձուկ որսալ: Նա ֆուտբո՞լ է սիրում: Իսկ կարելի՞ է քեզ իր հետ տանել խաղին: Մի մոռացիր գովել նրան, և նա գրավված կլինի:
Առյուծ 23.07 – 23.08)
Առյուծն արիստոկրատ, տղամարդկային և մեծահոգի նշան է: Նա գիտի, թե ինչպես է պետք թագավոր լինել. նա պարզապես պետք է միշտ առաջինը լինի: Իսկ Առյուծի հետ պետք է առաջին տիկին լինել: Առյուծները շատ ինքնավստահ են, ուստի նրան շատ հեշտ է վիրավորել. հերիք է մի անգամ ակնարկել, որ նա ընդամենը սովորական տղա է: Իսկ ահա եթե քեզ որպես թագի ժառանգորդուհի պահես, հաստատ կգրավես նրա ուշադրությունը: Առյուծը կհավանի այն աղջկան, ով հարգում է ինքն իրեն, սակայն միաժամանակ ընկերասեր է մյուսների հանդեպ:
Կույս (24.08 – 23.09)
Կույս-տղաները գաղտնապահ, ամաչկոտ էակներ են: Նրանք ամենին հասնում են իրենց սեփական ուժերով և համառությամբ: Եվ եթե նրանք ինչ-որ նպատակ են դրել, ապա անպայման կհասնեն դրան: Կույս-տղային գրավելու համար պետք է ունենալ նրա բոլոր հատկությունները` համեստություն, ջանասիրություն և բարություն: Նա շատ բծախնդիր է և տանել չի կարողանում թափթփվածությունը: Ուստի երբ նրա հետ ժամադրության գնաս, խնամված եղիր: Եվ եթե սենյակումդ խառնաշփոթ է, նրան ներս մի հրավիրիր:
Կշեռք (24.09 – 23.10)
Կշեռք-տղաները էլեգանտության և նրբաճաշակության տիպար են: Նրանք այնքան հմայիչ են, որ անհնար է դիմակայել: Նրա փափուկ բնավորությունը և վիճելու անկարողությունը գնահատում են բոլորը: Նրա աղջկա իդեալը ներդաշնակ է, արդար և ուժեղ բնավորությամբ: Կշեռք-տղաները ձգտում են խուսափել վեճերից, այդ պատճառով երբեմն ստիպված են լինում զիջել և հրաժարվել իրենց համոզմունքներից: Ուստի երբեմն պետք է պաշտպանես նուրբ ընկերոջդ: Նա հաստատ կգնահատի խելքդ, զարգացվածությունդ, հնարամտությունդ: Ցուցաբերիր այդ հատկանիշները, և նա կլինի քոնը:
Կարիճ (24.10 – 22.11)
Կարիճները խորհրդավոր և տաքարյուն են: Նրանք մեծահոգի և տղամարդկային են և շատ հազվադեպ են զիջում: Նրա սիրտը գրավելն այդքան էլ հեշտ չէ. մի փոքր ճնշում և ի ծնե մարտիկ Կարիճը կհեռանա: Նրա հետ պայքարելը վտանգավոր է: Լավագույնը անպաշտպանության ցուցաբերումն է: Կարիճները չափազանց հոգատար են. հանկարծ ոտքդ ոլորիր, և նա օգնության կշտապի:
Աղեղնավոր (23.11 – 21.12)
Աղեղնավորը զգացմունքների և մտքերի, գեղեցիկի հանդեպ սիրո և շփման մեջ պարզության ներդաշնակությունն է: Թեև նրանք ժամանակ առ ժամանակ լրիվ դատարկապորտի տպավորություն կարող են թողնել, սակայն հոգու խորքում նրանք երազում են սիրո և ընտանեկան հանգստության մասին: Աղեղնավորները սիրում են ռոմանտիկա և ճանապարհորդություն: Նրանց ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը ճանապարհորդությունն է:
Այծեղջյուր (22.12 – 20.01)
Այծեղջյուրը հանգիստ, աշխատասեր և մշտապես զբաղված է: Նա ամեն ինչ մինչև մանրուքները հաշվարկում է, ուստի զայրացնող անսպասելիությունները նրանց մոտ շատ հազվադեպ են պատահում: Միաժամանակ նա շատ զգայուն է հաճոյախոսությունների և ամենատարբեր քնքշությունների հանդեպ: Այծեղջյուրները սիրում են նվերներ ստանալ, հատկապես եթե դրանք անկեղծորեն են նվիրվում:
Ջրհոս (21.01 – 19.02)
Ջրհոսները նուրբ, երազկոտ և վառ անձնավորություններ են: Եվ նրանք պարզապես երազում են փրկել ինչ-որ մեկին: Քանի որ աղջիկները թույլ և անպաշտպան էակներ են, իսկ վտանգներն այնքան շատ են, ուստի Ջրհոս-տղաներին գրավելը շատ հեշտ է:
Ձկներ (20.02 – 20.03)
Ձկները խաղաղասեր մարդիկ են, ովքեր ունեն անսահման երևակայություն և սեր միստիկայի հանդեպ: Ուստի հնարավոր է, որ ձկներին դուր գա ծանոթության ինչ-որ անսովոր ձև: Միաժամանակ նա նախաձեռնությունը կհանձնի քեզ, որովհետև նրանք ընդհանրապես գնում են գետի ուղղությամբ: Համարձակություն և անսպասելիություն. ահա թե ինչն է գրավում նրանց:
Աղբյուրը` loveyou.am
Ինչպե՞ս գրավել տղային` ըստ հորոսկոպի նշանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet