▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Երևանում անիծելով «գրողի ծոցն» ուղարկեցին Պուտինին և այրեցին նրա ծաղրանկարը

«Փառք Գարեգին Նժդեհին», «Փառք հայ զինվորին», «Փառք հայոց բանակին», «Փառք Արցախին»,-այս վանկարկումներով Ազգային ժողովրդավարական բևեռի երթի մասնակիցները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը։



Ազատության հրապարակում ԱԺԲ-ն բողոքի ցույց  էր կազմակերպել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասել է, որ  իրենք խորհրդանշական կերպով «գրողի ծոցն են ուղարկում» պուտինյան ռեժիմին։ Անեծքներ հնչեցրին նաև ռուսական կայսրության հասցեին, որը սպանել է Ռոբերտ Աբաջյանին, հազարավոր հայ տղաներին, Արթուր Մկրտչյանին, Բեկորին, հալածել Պարույր Սևակին ու Չարենցին, փակել է  հայկական եկեղեցիները։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее