▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Սարգիս և Մանո Գրիգորյաններն ուղեկցել դստերն առաջին դասարան

Դիտեք նաև՝

Յանան շատ բարձր տրամադրությամբ այսօր գնաց դպրոց. Մանո Գրիգորյան

 

Life.panorama.am-ը գրում է. Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան, ով հանրությանը իր հետաքրքիր խաղով հայտնի դարձավ «Դեպի վայրէջք» հեռուստասերիալից, այս տարի առաջին քայլերն է անում դեպի դպրոց: Սեպտեմբերմեկյան բարձր տրամադրությամբ դերասանի ընտանիքը Յանային ճանապարհել է Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց, ուր սովորում են Յանայի քույրերը՝ Էվան եւ Նարեն, իսկ տարիներ առաջ այստեղ է սովորել նաեւ Սարգիս Գրիգորյանը:

Կայքի հետ զրույցում Մանո Գրիգորյանը պատմեց, որ իրենց ընտանիքում այս տոնական օրվան պատրաստվել են դեռ ամիսներ առաջ.

«Մեր ընտանիքում զգացողությունների կրկնություն է ասես, քանի որ նախորդ տարի էլ Էվային էինք ճանապարհում դպրոց: Ամեն ինչ շատ գունեղ ու ուրախ է, շատ կցանկանամ, որ այսօրվա բարձր տրամադրությունն ու ուսանելու պատրաստակամությունը աղջիկներիս ուղեկցի ուսումնական տարվա ողջ ընթացքում»,- նշեց Մանոն ու մասնավորապես խոսեց Յանայի առաջին քայլերի մասին.

«Յանան շատ բարձր տրամադրությամբ այսօր գնաց դպրոց: Նա դեռեւս տարված է իր գեղեցիկ դպրոցական իրերով, մեծ հետաքրքրությամբ սպասում է արդեն վաղվան: Ի դեպ՝ աղջիկս շատ ուրախությամբ մասնակցեց բացման արարողությանը, որի ժամանակ հենց նրան էին հանձնարարել ներկայացնել առաջինդասարանցիների անունից խոսքը: Իսկապես երջանիկ եմ, որ աղջիկս լավ է տրամադրված, անգամ օրեր առաջ, երբ գնացինք եկեղեցի, Յանան ասաց, որ աղոթել ու Տիրոջից խնդրել է, որ դպրոցում մշտապես հաղթանակած լինի»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее