▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են քվեաթերթիկները դուրս բերվում տպարանից՝ Ինկասիացիայի մեքենայով և ոստիկանների հսկողությամբ

Այսօր Ինկասացիաի մեքենաներով և ոստիկանության աշխատողների խիստ հսկողության ներքո քվեաթերթիկները Տիգրան Մեծ հրատարակչությունից տարվել են ընտրատեղամասեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.564.244, է, որից – ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 1249, – հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20:  Հավելենք, որ այս ընտրությունների համար տպագրվել է մոտ 9 միլիոն քվեաթերթիկ:

Ընտրողների թվից կարելի է եզրակացնել, թե որքան գումար է հատկացվել քվեաթերթիկները տպագրելու  համար: Հավելենք, որ քվեարթերթիկների տպագրությունն  այս անգամ էլ վստահվել է այն տպարանին, որը  պատկանում է ԱԺ պատգամավոր, ծագումով ապարանցի, Ամենայն Հայոց կաթողիկոսի մտերիմ ընկեր  Վրեժ Մարկոսյանին:

Նշենք, որ այս տարի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ` 5 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են նոր խորհրդարանում մանդատ ունենալու համար:

Հիշեցնենք, որ քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին տեղի ժամանակով ժամը 08:00 և կավարտվի 20:00-ին։ Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին մինչև 20:00:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее