Օգոստոսի 5-ին, ժամը 20:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող շներն անհանգստացնում են երեխաներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շներին տեղափոխել են անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից