Արդեն տեղեկացրել ենք, որ Հենրիխ Մխիթարյանը երեկ պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ազգանունն իսկական մնարտահրավեր է արտասահմանցի ֆուտբոլասերների համար: Որ ակումբ էլ տեղափոխվել է, նրա ազգանունը դժվարություններ է առաջացրել թիմակիցների, մարզիչների, երկրպագուներ համար: Հենց այդ պատճառով էլ ժամանակին Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նրան կոչել է Միկի:
Ֆուբոլիստի նոր թիմի՝ «Արսենալի» երկրպագուների համար նույնպես նրա ազգանունն արտասանելը, առավել եւս տառ առ տառ ասելը հեշտ առաջադրանք չէ: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ֆուտբոլասերները մասնակցում են խաղի. կիսապաշտպանի անունը տառ առ տառ ճիշտ արտասանողն ստանում է գումար: