Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նկարահանվել է է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Կրասնոդար» - «Սպարտակ» խաղին նվիրված պրոմոհոլավակում: Ի դեպ, ֆուտբոլիստը պրոմոհոլովակում ռուսերեն է խոսում:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունել էր Մախաչկալայի «Անժիին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: