Կառավարության վերջին նիստում պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրել է «Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ից Աբովյան փողոցի N 29 շենք N 28 շինություն հասցեում գտնվող 63.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային հարկը վերցնելու և «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին հարցը` «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
Աշոտ Մարկոսյանը վրիպակներով է ներկայացրել որոշման նախագիծը, ինչը նկատել են թե’ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թե’ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ոչ թե ասուլիս, այլ Ագուլիս»,- ուղղել է վարչապետը: