▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է պատրաստվում Օլգա Այվազյանը նշել իր ծննդյան օրը

Այսօր` մայիսի 14-ին,  երգչուհի Օլգա Այվազյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` պարզելու, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ է պատրաստվում նշել իր տարեդարձը:

«Քանի որ երեկ ժամը 00.00-ին աշխատավայրում էի գտնվում, դա էր պատճառը, որ առաջինը շնորհավորեցին ինձ գործընկերներս, և հետո արդեն անակնկալներն իրար հաջորդեցին հերթականությամբ: Այս տարի, ինչպես մնացած տարիներին, առաջին ծաղկեփունջս մայրիկիցս ստացա: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի օրս կնշեմ ավելի նեղ շրջապատում, կլինեն հայտնի մարդիկ, ովքեր իմ գործընկերներն են, ինչպես նաև կլինեն ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են, և վստահ եմ, որ այս օր էլ իրենց ներկայությամբ կգեղեցկացնեն այն ու տոն կդարձնեն: Իսկ տոնական տորթիս մոմերը փչելիս կպահեմ այն երազանքը, որ ցանկացած աղջիկ կերազի ու կցանկանա»,- պատմեց երգչուհին:

Այն նկատառմանը, թե ինչո՞ւ է ուշացել սիրելիի ծաղկեփունջը, Օլգան պատասխանեց, որ այլևս սիրելի տղամարդ չունի.

«Իմ սիրտն այս պահին ազատ է, և այն անձնավորությունը, ով իմ կողքին էր, այլևս չկա: Ես երջանիկ եմ, որ իմ սիրտն ազատ ճախրում է»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքն ավարտեց Օլգա Այվազյանը:

Asekose.am-ը ևս շնորհավորում է Օլգային և երազանքների իրականություն մաղթում:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее