▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է պատրաստվում նշել իր ծննդյան տարեդարձը Սոֆի Մխեյանը

Այսօր՝ ապրիլի 8-ին, երգչուհի Սոֆի Մխեյանը նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու ծննդյան տարեդարձի մանրամասների և ընկերների շնորհավորանքների մասին:

Մեզ հետ զրույցում երգչուհին, չցանկանալով հաղորդել ծննդյան տարեդարձի մանրամասները, ասաց միայն, որ այսօր ներկա կլինեն իր ամենամտերիմ ընկերները, հարազատները և բարեկամները.

«Շատ երջանիկ եմ ինձ զգում, քանի որ դեռ կեսգիշերից սկսած հեռախոսազանգերը չեն դադարում, իսկ անակնկալները, իրականում, դեռ շարունակվում են: Ավելի մանրամասն կարող եմ պատմել արդեն տարեդարձս նշելուց հետո: Պարզապես կարող եմ նշել, որ շատ ուրախ եմ, որ շրջապատված եմ նման մարդկանցով, ովքեր էլ ավելի լիարժեք են դարձնում ծննդյանս օրը, քանի որ նույնիսկ չեմ հասցնում գործերս անել»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Սոֆի Մխեյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Asekose.am-ը ևս շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով ամենայն բարիք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее