Հունվարի 7-ին Նարինե Դովլաթյանը դարձավ 22 տարեկան: Նա չի սիրում նշել տոները. «Ավելի հետաքրքիր է լինում, երբ անսպասելի մի օրը տոն է դառնում, իսկ հենց տոն օրերը չեմ սիրում նշել»: Հենց այս պատճառով էլ Նարինեն առանձնապես չի սպասել ծննդյան օրվան:
Այնուամենայնիվ, նա մտերիների ու հարազատների հետ իրենց տանը նշել է տարեդարձը: Այս մասին գրում է esyes.am-ը: 2012 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության տարվա հայտնությունը թեև ծննդյան կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն կարծում է, որ այդ օրը պետք է շնորհավորեն իր ծնողներին, մասնավորապես՝ մայրիկին:
Նարինեն մտադիր է հաջորդ տարեդարձերից մեկը համերգի տեսքով անցկացնել: