«Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս վազեց խաղադաշտ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ 100 հազար դոլար տուգանքի պատճառ դառնալով (մոտ 50 հազար՝ ստադիոն ներխուժելու համար, եւ մոտ 50 հազար էլ՝ քաղաքական ակցիայի), այլեւ նրանով, որ մերոնք ծրագրել էին ժամանակին Պորտուգալիայում կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի «վրեժը» հիմնովին լուծել:
Բանն այն է, որ այն ժամանակ մերոնց Լիսաբոնում շատ վատ էին ընդունել եւ մի քանի րոպեանոց ճանապարհն ավտոբուսով այնքան էին երկարացրել, որ մեր ֆուտբոլիստները խաղին ներկայացել էին հոգնած, ոչ մարզական վիճակում: «Զվարթնոց» օդանավակայանում պորտուգալերեն հնչեցված հայհոյանքները, փաստորեն, «վրեժի» ծրագրի մի մասն էին:
Վիրավորանքը կուլ չտված որոշ հայ ֆուտբոլասերներ որոշել էին նաեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից մինչեւ «Դինամո» մարզադաշտ ընկած ճանապարհին նույն տրյուկը խաղալ՝ մի քանի ժամ պորտուգալացի ֆուտբոլիստներին պտտեցնել Երեւանի փողոցներով, նոր բերել մարզադաշտ, սակայն վերջին պահին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացել էր այս ծրագրի մասին եւ կանխել»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում