Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ինչպե՞ս է երգիծանկարիչ, գեղանկարիչ, անիմատոր Վրեժ Քասունին նկարում Gucci-ի կողմից կազմված 100 ամենասեքսուալ մոդելներից՝ Արմինե Հարությունյանին։
Արվեստագետը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Մեր բարեգործական ԵրգիծաԴիմակին մասնակցեց սիրելի, տաղանդավոր որ բարի մարդ՛ Արմինե Հարությունյանը։
Արմինեն միացավ իմ նախագծին ու աջակցելու է հանրայնացնելու, որ ավելի շատ բարի մարդկանց ներգրավենք․ այս առիթով, Արմինեին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, և օտվելով առիթից, մեր սիրելի հանրաճանաչ ընկերներին ու գործընկերներին, հրավիրում եմ միանալ մեզ ու անխնա աջակցել:
Այս Ուրբաթ, 9 Սեպտեմբեր 2022-ին կրկին սպասում եմ բոլորիդ eden.byverev -ում, ժամը 15:00-ից մինչև 19:00-ը, ձեր մասնակցությունը բերելու ու լուման միացնելու մեր ջանքերին, օգնելու ու աջակցելու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia :
Մասնկացության համար, ձեզնից հառկավոր է տրամադրել 10 րոպե և ընդամենը ՀՀ 10.000 դրամ:
Ցանկացողները, կարող են նվիրել ավելին, սիրով կընդունենք:)
Նշենք, որ երաժշտությունը տեսանյութում փոխված է։
Դիտեք նաև՝