▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ընդունել Ռամզան Քադիրովը Միշա Գալուստյանի` իրեն նմանակելը

«КВН»-ի 55-ամյակին նվիրված հոբելյանական համերգին Միխաիլ Գալուստյանը նմանակել է Չեչնիայի նախագահ  Ռամզան Կադիրովին: Վերջինս իր Instagram-ում մեկնաբանել է տվյալ ելույթը` գրելով հետևյալը.

«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան…Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրեցինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրեցինք…ակցենտի հետ ամեն ինչ OK էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որպեսզի հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում ման էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին!)))) Չգիտեն, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее