Ստեփանակերտում մեծ շուքով են դիմավորել խառը մենամարտերի աշխարհի առաջին չեմպիոնին՝ արցախցի Արմեն Հայրապետյանին: Նա իր հաղթանակը նվիրել է հայոց բանակին, նաև իր սաներին, որ գերազանցեն իրենց մարզչի հաջողությունները: Վրացական Ռուսթավի քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը արցախցի մարզիկը նոկաուտով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչին: Աշխարհի առաջնության տիտղոսը ընդմիշտ մնալու է Արցախում, քանի որ Արմենն այն հետագայում չի պաշտպանելու: Նշենք, որ 23-ամյա մարզիկը Հայաստանի վեցակի չեմպիոն է:
Նշենք, որ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Հայրապետյանի մրցակիցը եղել է Արսլանալի Գադիյմուրաևին: Ի դեպ՝ մրցաշարի կազմակերպիչները և ռինգի ու կողային 4 մրցավարներն ադրբեջանցիներ են եղել:
Ներկայացնում ենք Արմեն Հայրապետյանի և Արսլանալի Գադիյմուրաևի մենամարտի տեսանյութը՝
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան